Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել, Մովսեսյանը՝ ոչ ոքի խաղացել

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի են ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի առաջին պարտիաները:

Լեւոն Արոնյանը 42-րդ քայլում հաղթանակ է տարել իրանցի Փարհամ Մաղսուդլուի նկատմամբ, իսկ Սերգեյ Մովսեսյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի գավաթակիր, Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր, համաշխարհային դասակարգման երրորդ համար Դին Լիրենի հետ:

Պատասխան պարտիաները կանցկացվեն սեպտեմբերի 14-ին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ