Քոչարյանի ֆանատներից մեկի շշմեցուցիչ կենսագրությունը. Հիմա ոնց չասենք՝ էդ չե՞ք դուք: Ինչ Քոչարյանը, ինչ՝ իր «համակիրները»:

Այսօր Շենգավիթի դատարանի առջև Ռ. Քոչարյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները բարձրախոսով հերթով ելույթ էին ունենում: Դա տեսարան էր. տեսնել էր պետք, թե ինչ կարգի դեմքեր խոսում ի պաշտպանություն Քոչարյանի: Բայց ամենաակտիվը ելույթչիկը Վոլոդյա Հովհաննիսյանն էր, որը րոպեն մեկ վանկարկում էր «Ռոբերտ, հերոս», «Ռոբերտ, փրկիչ» ու էլի նման կարգի ինչ-որ բաներ:

Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանի թիմը հատուկ ֆեյս-կոնտրոլ է անում, որ հնարավորինս կեղտոտ անցյալով, բարոյազուրկ մարդկանց հավաքագրի: Վոլոդյա Հովհաննիսյանը այդ հավաքածույում հաստատ թոփ-եռյակում կլիներ:

Վոլոդյա Հովհաննիսյանը 2000-ականների կեսերին Ռազմական ակադեմիայի տնօրենն էր: Գիտե՞ք, թե ով է նրան հեռացրել աշխատանքից… չեք գուշակի՝ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ գիտե՞ք, թե ինչի համար. դա ընդհարապես ձեր մտքով չի անցնի. Քոչարյանի խորհրդական, այժմ մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի հասցեին սեռական բնույթի վիրավորական արտահայտություն անելու համար: Հրապարակավ:

Մի որոշ ժամանակ անգործ մնալուց հետո Վոլոդյա Հովհաննիսյանը դարձավ… Լիսկայի՝ այն ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը: Հիմա ոնց Ռ. Քոչարյանն, նույն ձևով էլ Լիսկայի հանցագործությունների փաստաբանն էր:

Բա որ Լիսկային էր քծնում. «Սուրիկ Խաչատրյանը ունի բացառիկ հեղինակություն, բացառիկ բարի կամքի և աշխատասիրության տեր մարդ է։ Եվ կենտրոնանալ ինչ-որ ասեկոսեների վրա, ճիշտ չեմ համարում», սա էլ է ինքը ասել:

Բայց իր մտավոր ու բարոյական կերպարի մասին ամենախոսունը թերևս հետևյալ փաստն է. ուրեմն, բանավեճ էր, բանախոսը զուգահեռ էր անցկացնում Ստալինի և Սուրիկ Խաչատրյանի միջև, Վոլոդյա Հովհաննիսյանը տարավ-բերեց ու թե. «Իսկ ինչ վատն ա եղել Ստալինը. ռուս ժողովրդի կողմից չորրորդ հեղինակությունն է եղել Ստալինը»։ Մեկնաբանելու բան էլ չկա:

Հիմա ոնց չասենք՝ էդ չե՞ք դուք: Ինչ Քոչարյանը, ինչ՝ իր «համակիրները»: Իրար լրիվ արժեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ