«Իմ ժանյակավոր ներքնազգեստները առանձնացրել եմ հատուկ ձեր համար». Սոնա Աղեկյանը՝ Մարությանին

 

«Երևանի խնդիրների լուծման պատասխանատուն ոչ թե Հայկ Մարությանն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանը»,-այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը՝ պարզաբանելով, որ երևանցիները ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ոչ թե Հայկ Մարությանին, քանի որ վերջինս քաղաքական անցյալ ու հետագիծ չունի:

Սոնա Աղեկյանն անդրադարձավ նաև Հայկ Մարությանի՝ իրեն դատի տալուն: Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետը օգոստոսի 15–ին դատական հայց էր ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Նա պահանջում էր, որ Աղեկյանն իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցի, ինչպես նաև հերքի ասածները։

Սոնա Աղեկյանը պետք է վճարի 2 միլիոն դրամ, սակայն նշում է, որ Հայկ Մարությանը քաջատեղյակ է իր ֆինանսական վիճակից, գիտի, որ Աղեկյանն իր խնամքի տակ երկու երեխա և հաշմանդամություն ունեցող մայր ունի, հետևաբար՝ ֆինանասական միջոցներ չունի այդ գումարը վճարելու համար:  Աղեկյանի կարծիքով՝ Մարությանի կողմից դա փորձ է՝ իրեն լռեցնելու, բայց չի հաջողվի: Իր խոսքով՝ քրեական գործը շինծու է:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավարը տեղեկանցնում է նաև, որ շուտով պետք է գույքագրեն իր ունեցվածքը՝ 2 միլիոնի չափով Հայկ Մարությանին փոխանցելու համար, բայց քանի որ ինքը չունի շարժական և անշարժ գույք, առանձնացրել է իր զգեստները.

«Իմ զգեստներից մի քանիսը, որոնք կարող են լինել Հայկ Մարությանի հագով, առանձնացրել եմ, որ փոխանցեմ քաղաքապետին: Իմ ժանյակավոր ներքնազգեստները, նաև կարմիր շրթներկ ունեմ, գիտեմ՝ սիրում եք»,-ասաց Սոնա Աղեկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ