Փաշինյան — Պուտին գրկախառնություններն ու Լուկաշենկոյին ուղղված Փաշինյանի հայացքը

Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններին առաջարկել է ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել, որը թույլ կտա բարձրացնել ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից ու այլ արժույթներից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Առաջարկում ենք մշակել ԵԱՏՄ-ում ընդհանուր վճարման ենթակառուցվածք ստեղծելու հարցը: Այն պետք է մշակվի ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաներով:
Այն հնարավորություն կտա բարձրացնելու մեր երկրների ազգային վճարային համակարգերի կայունությունը, միևնույն ժամանակ՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից և այլ արտասահմանյան արժույթներից: Դա՝ տնտեսական ինքնիշխանության բարձրացում է», — Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտարարել է Պուտինը:
Կարևոր է, որ Միության անդամ պետությունների միջև համակարգման ամրապնդումը՝ ֆինանսաարժութային և դրամավարկային քաղաքականության իրականացման շրջանակում, նշել է ռուս առաջնորդը: Նա հիշեցրել է, որ սեպտեմբերին ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի ներկայացուցիչները ստորագրել են ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնագիր: Պուտինի խոսքով՝ դա ընդհանուր ֆինանսական տարածության ձևավորման ուղղությամբ արված մեծ քայլ էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ