Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը նշել է, որ իրենք պատրաստ են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին, և ինքն այս պահի դրությամբ ունի 3 թեկնածություն։
Վերջինս նաև նշել է, որ ոչ ոք չի ցանկանում ոտնահարել Հայաստանի իրավունքները։
«Փաշինյանը պետք է պարզապես զբաղվի կառավարությունում ստեղծված իրավիճակով։ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, ինչը շատ մեծ ծանրաբեռնվածություն է անցումային շրջանում գտնվող երկրի համար։ Կկարողանա արդյոք Հայաստանը», — Ադրբեջանի դեսպանին ասել էր Բելառուսի նախագահը։
Ի պատասխան, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Բելառուսի նախագահի պահվածքը որակել էր ոչ կոռեկտ, իսկ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով իրավիճակին, ասել էր.
«Եղե՞լ է մի դեպք, երբ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին ու ասի՝ գիտե՞ք ինչ, մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, եկել են մեզնից զենք են ուզում։ Եղե՞լ է նման իրավիճակ, չի եղել այսպիսի իրավիճակ։ Հետևաբար, այդ զենքը դուք նրանց վաճառում եք, որ իրենք մեր մայրաքաղաքը գրավե՞ն, այսինքն՝ դուք քաջալերում եք մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը»։