«Այն ինչ կատարվում է այսօր Քոչարյանի գործով,դա հենց Աստծո դատաստանն է,որի կայացման վայրը դեռևս 2004 թ-ին կանխատեսել էր Սիլվա Կապուտիկյանը»․ Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԴԱՏԱՊԱՐՏՎԻ,ՆՐԱ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ ՆԵՐԿԱ Է ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ

Աստծո դատաստանից խուսափելն անհնար է:
Դա հին կանոն է,որը հաճախ մոռանում են որոշ մարդիկ:
Այն ինչ կատարվում է այսօր Քոչարյանի գործով,դա հենց Աստծո դատաստանն է,որի կայացման վայրը դեռևս 2004 թ-ին կանխատեսել էր Սիլվա Կապուտիկյանը:

Երբ 2004 թվականի ապրիլի 13-ին իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի դիմացից, բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը որոշում կայացրերց վերադարձնել նախագահին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով պարգևատրվել էր 1998 թվականին։ Կապուտիկյանը վերադարձրեց շքանշանը, «Ապստամբություն» բանաստեղծության հետ մեկտեղ, որը գրել էր այդ դեպքերի ընթացքում, հղելով Ռոբերտ Քոչարյանին:

Բանաստեղծության մեջ Սիլվա Կապուտիկյանը Ռոբերտ Քոչարյանին ուղղել էր հետևյալ խոսքերը՝
<<Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում, Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…>>:
Ռ.Քոչարյանի դատավարությունը սկսվեց Երևան քաղաքի դատարանի Նոր Նորքի նստավայրում,դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո,գործը մակագրվեց դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Երևան քաղաքի դատարանի Շենգավիթի նստավայր:
Երևան քաղաքի դատարանի Շենգավիթի նստավայրից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվում Պանթեոնը,որտեղ հանգչում է մեծ հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը.ով դեռևս 2004 թ-ին խոստացել էր Ռ.Քոչարյանին ներկա լինել նրա դատաստանին:

Այսօր կարելի է արձանագրել,որ Մեծն Կապուտիկյանի խոսքերը իրականացել են և նա ներկա է Քոչարյանի դատաստանին:
Այսուհետ Ռոբերտ Քոչարյանի դատաստանին ներկա է լինելու և ուշի ուշով հետևելու է Մեծն Սիլվա Կապուտիկյանը,որից էլ հետևում է,որ Մարտի 1-ի գործը առերևույթ գտնվելով իրավական դաշտում ,այս պահից սկսած հայտնվեց Աստծո Դատաստանի տիրույթում:
Իսկ ինչպես նշեցի վերևում,դեռ ոչ ոք չի խուսափել Տիրոջ դատաստանից:

Արտակ Գալստյան

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԴԱՏԱՊԱՐՏՎԻ,ՆՐԱ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ ՆԵՐԿԱ Է ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸԱստծո դատաստանից խուսափելն անհնար է:Դա հին կանոն է,որը…

Posted by Artak Galstyan on Thursday, September 12, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ