Ինչպես են առավոտյան բերման ենթարկել քաղաքացուն՝ Քոչարյանի գործով դատավարությունը դեռ չսկսված

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Երևանի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առաջ ակցիա են անում՝ պահանջելով ազատ արձակել Քոչարյանին:

Դատական նիստը դեռ չսկսված ոստիկաններն արդեն մեկ ցուցարարի բերման ենթարկեցին ոստիկանություն: Քաղաքացուն բերման ենթարկելիս նա ընկավ գետնին, ոստիկաններից մեկը՝ քաղաքացու վրա, ապա նրան քարշ տալով նստեցրեցին ոստիկանության մեքենա:

Հարկա  է նշել, որ նույն դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում նաեւ ՀՀ այլ քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ Քոչարյանը մնա անազատության մեջ:

«Ռոբ հանցագործ«, «Ռոբ մարդասպան» գրառումներով ցուցապաստառներ են պահում քաղաքացիները: Նրանք այստեղ են՝ ի աջակցություն դատավորի եւ դատարանի, պահանջում են արդարադատություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ