«Ոտքը ջարդել են, սաղ աչք, ունք տրաքցրել են…». Քոչարյանի աջակիցները քաղաքացու են ծեծել

Դատարանի շենքի մոտ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ծեծել էին մի քաղաքացու, ում պատգարակով մոտեցրին շտապ օգնության մեքենային և տեղափոխեցին հիվանդանոց։

Ականատեսներից մեկի խոսքերով նրան ծեծելու պատճառը եղել է այն, որ նա վանկարկել է «Քոչարյան հանցագործ». «Ոտքը ջարդել են, սաղ աչք-մաչք, ունք-մունք տրաքցրել են»։

Ականատեսներից մեկ ուրիշն էլ պատմեց. «Ես տեսա, որ մի քանի հոգով հարձակվել են մի քաղաքացու վրա ու խփում են, ուզում էին փախնեն, ոստիկանները բռնեցին ու տարան»։

Ականատես մի կին էլ պատմեց, որ երիտասարդին ծեծում էին 5-6 հոգով, տղան ցույցի մասնակից էր. «Գցել էին գետին խփում էին, գոռում էր վախ ոտքերս, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ