«Լինել մայր, ունենալ մայր եւ միեւնույն ժամանակ մնալ մանուկ…».Դիանա Գրիգորյանի ընտանեկան ջերմ լուսանկարը

Հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։ Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Դիանան կատարել է հետևյալ գրառումը.

«Տարիներն անցնում են, եւ յուրաքանչյուր անցնող տարվա հետ հասկանում ես պարզ մի բան. երջանկությունը դա քո ներքին ներդաշնակությունն է, երջանկությունը դա ինքնաբավ լինելն է, երջանկությունը դա բարությունն է, երջանկությունը դա մթության մեջ լույս տեսնել կարողանալն է, իսկ ով է այդ ամենը սերմանում քո մեջ, ով է այն մարդը, ով ծնված օրվանից ձեռքդ բռնած ցույց է տալիս քեզ ճիշտ ուղին, սովորեցնում է ներել, սովորեցնում է բավարարվել, աչքդ միշտ կուշտ պահում, սովորեցնում աշխատել ճիշտ ու արդար եւ ապրել այս կյանքը մաքուր ու բարոյական, սովորեցնում ոչ ոքի չփնովել, իսկ փնովողներին միայն բարությամբ պատասխանել։

Ո՞վ է այդ մարդը…. Մայրը…. Մամ, էս ամենը դու ինձ սովորեցնում ես դեռ, շնորհավոր քո օրը, քո ծնունդը, իմ օրը, մեր ընտանիքի օրը, մամ, Աստծուց հայցում եմ, որ առողջ լինես ու դեռ շատ, շատ երկար տարիներ ինձ սովորեցնես, որովհետեւ էս անսպասելի կյանքում մենք բոլորս աշակերտ ենք մնում:

Փ.Ս. լինել մայր, ունենալ մայր եւ միեւնույն ժամանակ մնալ մանուկ… բնութագրեցի ինքս ինձ, իսկ իմ մանուկ մնալու միակ մեղավորը դու ես, Մամ… շնորհակալ եմ քեզ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ