Ստեփան Սաֆարյանը գիտի` ովքեր են իր վրա հարձակվողները

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է իր դեմ տեղի ունեցած հարձակման մասին:

«Ես վստահ եմ, որ այն բացահայտվելու է: Խոսքը գնում է ոչ թե 2 անձի մասին, որոնք մթության մեջ, ակնկալելով, որ չեմ ֆիքսի նրանց դեմքը, ակնկալելով, որ չեմ հետապնդի իրենց փախուստի ճանապարհին, այդ քայլին գնացին: Նրանք ունեցել են օժանդակողներ, կազմակերպիչներ։ Իմ հաշվարկներով՝ խոսքն առնվազն 8 մարդու մասին է: Ոստիկանությանը ներկայացրել եմ այն մարդկանց անունները, լուսանկարներն ու տվյալները, որոնք 99 տոկոս, իմ սեփական հետաքննությամբ, առնչվում են գործին»,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ այն կապ ունի իր և քրոջ գործունեության հետ։

«Մենք առաջին անգամ չէ, որ ստանում ենք սպառնալիքներ, մինչև սա էլ մենք ունեինք մեկ այլ սպառնալիքի քրեական գործ, ավելացել է երկրորդը, սա արդեն 3-րդն է վերջին 1 շաբաթվա ընթացքում»,- ասաց նա:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ