Մեղրիի առեղծվածը և Քոչարյանի գռդոնը

Գործնականում, դա փաստացի լինելու է «հին Հայաստանի» դատավարությունը, այն իմաստով, որ դրանում տարբեր կարգավիճակով ներգրավված են լինելու նախկինում իշխող համակարգի գրեթե բոլոր առանցքային դեմքերը, ներառյալ երեք նախագահները: Այդ մասին հայտարարել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նշելով, որ բոլորը ներգրավված են գործում տարբեր կարգավիճակներով:

Ըստ այդմ, ստացվում է դատավարություն «բոլորը բոլորի դեմ» տրամաբանությամբ, կամ մեծ առերեսում, որովհետեւ անկասկած է, որ Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր թեւեր միմյանց ունենալու են բազմաթիվ հարցեր, դիտողություններ, պնդումներ եւ այլն:

Առանցքային է այն, թե հանրությունը որքանով է ստանալու նախկին համակարգի գործունեության ու բնույթի հետ կապված իր հարցերը: Ըստ այդմ, խոսքը գործնականում ավելի լայն եւ ընդգրկուն գործընթացի մասին է, որովհետեւ Մարտի 1-ն էլ խոշոր հաշվով այդպիսին էր որպես երեւույթ, աննախադեպ լինելով լոկ իր ողբերգական հետեւանքով՝ տասը զոհերով:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ