Դատական նիստից հետո Սեյրան Օհանյանի ձեռքը մնաց օդում, Քոչարյանը չսեղմեց այն…

Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ այսօր՝ սեպտեմբերի 12-ի դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը չի սեղմում իրեն պարզած նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ձեռքը…:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Նախքան նիստի մեկնարկը Սեյրան Օհանյանը կարճ պատասխանեց լրագրողների հարցերին.

«Այս պահին ամենակարևորն այն է, որ ՀՀ երկորդ նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվի և նա ազատության մեջ լինի:

Մնացածը դատավարութփյան ընթացքում»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ