Ճակատագրի հեգնանք է, Քոչարյանի դատավարությունն ընթանալու է Շենգավիթի դատարանում, Պանթեոնից քիչ հեռու, որտեղ ամփոփված է Սիլվա Կապուտիկյանի աճյունը

Արման Գալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ընթանալու է Շենգավիթի դատարանում, Պանթեոնից քիչ հեռու, որտեղ ամփոփված է մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի աճյունը։

Ճակատագրի հեգնանք է, մարգարեություն, թե պարզապես զուգադիպություն. տարիներ առաջ Կապուտիկյանը Քոչարյանին <<ձոնած>> այս բանաստեղծությունն ավարտել էր այս տողերով.

— Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ