«Ընդունի՛ր այս աղոթքը բարեխոսությամբ սուրբ Աստվածածնի…».օգնության աղոթք

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո կենդանի և հավիտենակա՛ն Որդի, լուսավորի՛ր մեր միտքը՝ հասկանալու Քո կենարար խոսքերը։

Արթնացրո՛ւ մեզ մեղքերի խավարից, որն ավերում է հոգին։ Արժանի արա մեզ ուղիղ լինելու առաքինության գործերում և երբ գաս երկիրը դատելու, շնորհիր մեզ լսել ուրախալից կանչը. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Արքայությունը»։

Տե՛ր, շնորհիր մեզ այդ ժամին լինել առանց երկյուղի, խռովության և դատապարտության և մի՛ դատիր մեզ ըստ մեր բազում մեղքերի։ Քանզի միայն Դու ունես անչափ գթություն, երկայնմտություն ու ողորմություն։

Ընդունի՛ր այս աղոթքը բարեխոսությամբ սուրբ Աստվածածնի՝ Կույս Մարիամի, և Քո սրբերի բոլոր բազմությունների։

Ամեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ