«Սաղիդ պաչում եմ, սաղիդ սիրում եմ» Վանեցյանը և Հայաստանի ֆուտբոլի հավաքականը

«Սաղիդ պաչում եմ, սաղիդ սիրում եմ» Վանեցյանը և Հայաստանի ֆուտբոլի հավաքականը՝ Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղից հետո:

Անկասկած, երբ թիմը լավ է խաղում, ու դրա հետ մեկտեղ՝ հաղթում, հույզերը հասնում են անհավանական աստիճանի ու պոռթկում:

Նույնիսկ իտալացիներին պարտված խաղում մեր հավաքականը շատ լավ տպավորություն թողեց, բայց այդ դեպքում շատ դառն էր ու ցավոտ խաղի արդյունքը:

Իսկ Բոսնիայի և Հերցեգովինայի խաղից հետո արդեն հաղթական ոգին է պտտվում ֆուտբոլային Հայաստանի վրա:

Թող վերամբարձ չհնչի, բայց ֆուտբոլում հաղթանակները, ու այն էլ նմա՛ն հաղթանակները ֆուտբոլասերի համար անփոխարինելի են և հիշվում են շատ երկար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ