Փաշինյանը պետք է հասնի մինչև պաշտոնավարման ավարտը, ինչ գնով էլ լինի

Փաշինյանը պետք է կարողանա սանձել ալեկոծվող իրադրությունն ու չեզոքացնել բոլոր հնարավոր մարտահրավերները: Նա ամեն գնով պետք է հասնի մինչև պաշտոնավարման ավարտը, իսկ հետո՝ թեկուզև հյուծված, բայց հաղթանակած մասնակցի նոր ընտրություններին:

Սա է ժողովրդավարության հաղթանակի ու ամրապնդման միակ ճանապարհային քարտեզը, որի այլընտրանքը վերադարձն է հնին: Թերևս հենց այստեղ է թաքնված Փաշինյանի ամենամեծ առաքելությունը, որն է՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության փոխանցումը: Միայն այսպես հնարավոր կլինի ապացուցել, որ ժողովրդավարությունը Հայաստանում քարացած ու պահի ազդեցությամբ ի հայտ եկած իրողություն չէ, այլ անընդհատ զարգացող և ընդարձակվող արժեք:

Իհարկե, կատարյալ թվացող այս իրավիճակին հասնելը այդքան էլ հեշտ գործ չէ: Դրա համար մեծագույն ջանք և աշխատանք է պահանջվում: Վարչապետը պետք է ձգի ամրագոտիներն ու կարգի հրավիրի ինչպես ինքն իրեն, այնպես էլ ամբողջ կառավարման համակարգը, քանի որ խաղասեղանին է դրված մեր և ձեր ընդհանուր պետության ճակատագիրը:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ