«Գիտեմ շատերի սրտով չի լինելու ասածս, բայց…»․Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Վարչապետի որոշումը՝ ի նպաստ պետության ու ի վնաս սեփական անձի:

Գիտեմ շատերի սրտով չի լինելու ասածս, բայց երբեմն պետք է իրականության հետ հաշվի նստել…

Ամուլսարի որպես հանք շահագործման դեպքում կառավարվող ռիսկերի, բնապահպանական աղետնետի հավանականության մասին և որպես հանք Չշահագործման դեպքում պետության հետագա վնասների մասին վարչապետը խոսեց իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում… սակայն համոզվաված եմ, որ որպես հանք Չշահագործման դեպքում, կան նաև բազում այլ խնդիրներ, որոնց մասին պետության ղեկավարը շատ լավ տեղյակ է, գիտակցում է, բայց չի կարող բարձրաձայնել:

Այս ամենը հաշվի առնելով՝ կառավարությունը որոշեց թույլ տալ շարունակել Ամուլսարում հանքի շահագործման համար անհրաժեշտ շինարաարական աշխատանքները` կասկածի ու հարցականի տակ դնելով հաջորդ ընտրություններին քաղաքական թիմի վերարտադրության հարցը:

Արդյունքում նույն ինքը՝ վարչապետը պետական շահը գերադասեց սեփական վարկանիշից:

Վարչապետի որոշումը՝ ի նպաստ պետության ու ի վնաս սեփական անձի: Գիտեմ շատերի սրտով չի լինելու ասածս, բայց երբեմն պետք է…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, September 10, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ