Առաջին հայ թագավորը, որը ընդունել է քրիստոնեությունը ամենևին էլ Տրդատը չէ․․․ ով էր նա և ինչ ճակատագրի արժանացավ

Աբգար Ե Ուքքամա ՝ ըստ Մովսես Խորենացու հաջորդել է  հորը՝ Արշամ Արշակունուն: Հայոց թագուհի Ավդե Արշակունու եղբայրը և Հեղինե թագուհու ամուսինը, Աբգար Զ-ի հայրը: Ըստ ավանդության՝ ընդունել է քրիստոնեություն, դրանով դառնալով առաջին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը։

Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար թագավորը առաջին թագավորն է, որը, Քրիստոսի կենդանության օրոք լսելով Նրա հրաշագործությունների մասին, հավատացել է, որ Նա Աստծո Որդին է: Հայ Եկեղեցին, հիմնվելով հնագույն պատմական աղբյուրների վրա, որդեգրել է Աբգարի՝ հայոց թագավոր լինելու վարկածը: Ավանդությունը պատմում է, որ Աբգարն անբուժելի հիվանդ էր եւ նամակ ուղարկեց Քրիստոսին, որով նրան խնդրում էր գալ իր քաղաքը, բժշկել իրեն եւ բնակվել այնտեղ:

Փրկիչը պատասխանեց, որ Ինքը պետք է ավարտի Իր առաքելությունն Իսրայելում, որից հետո կառաքի իր աշակերտներից մեկին՝ բժշկելու Աբգարին եւ պարգեւելու հավիտենական կյանքի ավետիսը: Աբգարի սուրհանդակը, Քրիստոսի պատասխանի հետ բերեց նաեւ նրա անձեռակերտ սրբապատկերը, որը Տերն իր դեմքի հպումով տպավորել էր դաստառակի վրա:

Քրիստոսի համաբարձումից հետո նրա առաքյալներից մեկը՝ ս․ Թադեոսը, եկավ Եդեսիա, բժշկեց Աբգարին եւ քաղաքի բոլոր հիվանդներին՝ քարոզելով ավետարանը: Ողջ քաղաքը հավատաց Քրիստոսին եւ դարձի եկավ, հրաժարվեց կռապաշտությունից եւ մկրտվեց: Այնուհետեւ Թադեոս առաքյալն ուղեւորվեց Հայաստան՝ քարոզելու հայոց Սանատրուկ արքային:

Այսպես Աբգարի հավատը առիթ դարձավ, որ Եդեսիայում, իսկ հետո նաեւ ողջ Հայոց աշխարհում տարածվի քրիստոնեության լույսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ