«Վերջին օրերը պիցցայի օրեր չէին, այլ բուլկի-պեռաշկու ու քաղցր ձողիկի՝ նայած, թե․․․»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Վերջին օրերը պիցցայի օրեր չէին, այլ բուլկի-պեռաշկու ու քաղցր ձողիկի՝ նայած, թե հանցավոր խմբից ով և ինչ կարող է գնել անարադարացի բաժանված օրապահիկների միջոցով:

Դրա համար էլ մի ժամանակ առաջ դեՌասանուհի քույրը, որ գյումրեցի ՄայրամիԳին պատվիրել էր կարդալ Նիկոլ Փաշինյանին ուղղված յուր ստատուսն ու Գյումրի այցելելուն պես ճամփան կտրել ու դեՌասանուհու ստատուսի տողերով նրա երեսով տալ, որ նա քայլում է Կարեն Գազպրոմիչ Կարապետյանի սարքած փողոցով ու չի կարողացել իջեցնել գազի գինը, ինչպես խոստացել էր հեղափոխության օրերին, հիշեց, որ յուր սեր սիմպո վարչապետից այլևս հույս չկա. սիմպո ու գայթակղիչ վարչապետը Նիկոլ Փաշինյանին տապալողը չէ, բոլորին հորդորեց մի քանի ամիս համբերել, քանզի Կալուգայի կամ Տաշիրի Սամվել Կարապետյանն առաջիկայում կգա իշխանության՝ բոլորին փրկելով:

Դեհ իհարկե, տվյալ պարագայում հույսը ոչ միայն իշխանության գալն էր, այլ մեկի համար օրվա մեկ շիշ գինի կպցնելը, որ անպատասխան սերդ խեղդես նրա գավաթի գրադուսի մեջ, մյուսն էլ՝ պիցցայի, որովհետև պաշտպանյալի որդին այլևս չէր կարողանում պիցցա տա, մեկ ուրիշն էլ՝ օրվա նարկոտիկը կամ գեյ զուգընկերոջ սրտի ուզելիքը գնի:

Ու խումբն անցավ արտաժամյա աշխատանքի՝ բացօթյա գիշերելով դատարանի շենքի առջև, որպեսզի գոնե արտաժամյա աշխատանքի դիմաց պիցցա տան:

Քիչ առաջ պատվիրատուն ժամանեց դեպքի վայր, բայց կարծես թե ձեռքերը դատարակ: Պիցցայի համար դեռ շուտ է…

Տասնապետուհին, որ համակարգել էր ավազակային հարձակման օպերացիան, ու որին օրեր առաջ բիզնես կենտրոնում սամասուդ էին արել օրապահիկի փողերն արդարաբար չբաժանելու, դրանք նարկոտիկի ու նարկոդիսպանսերներում ծախսելու համար, կայանած էր դիմավորելու ու պատվիրատուին զեկուցելու, որ այֆոնի մեջ ոչինչ չեն հայտնաբերել ու որ կատարողն ալիբի ունի…

Հաղորդված է այֆոն 8-ից, հատուկ Ոստիկանության համար:

Վերջին օրերը պիցցայի օրեր չէին, այլ բուլկի-պեռաշկու ու քաղցր ձողիկի՝ նայած, թե հանցավոր խմբից ով և ինչ կարող է գնել…

Posted by Styopa Safaryan on Tuesday, September 10, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ