«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նշած Գևորգը բարեց է (ըմբշամարտիկ), սպորտսմեն տղա է, ազգանունը Շահինյան է», — այսօր քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում «Ազատության» հարցին ի պատասխան պարզաբանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«2012 թվականի ընտրությունների ժամանակ, տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին և ինձ ասում էին՝ «արի գնանք մեր առաջնորդին հանդիպենք, որ քո համար լավ լինի»։
Մի ուժ էլ «Բարգավաճ Հայաստանն» էր, բնականաբար, այն ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն Վիկտոր Դալլաքյանն էր, և ես որևէ ուժի հետ մերժել եմ հանդիպումները։
Գևորգը բարեց է, սպորտսմեն տղա է ազգանունը Շահինյան է, իրար հետ ենք ծառայել, ինքն ինձ քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ և՛ ընտրությունների ընթացքում, և՛ ընտրություններից հետո, երկու անգամ էլ մերժել եմ և ընտրություններից հետո ասացի՝ «որ արդեն ընտրվել եմ, էլ իմաստ չկա, խորհրդարանում կհանդիպենք, էլ ի՞նչ իմաստ կա», — ասաց Մարուքյանը։