Ադոնցի փողոցում հրդեհի պատճառով այրվել է 30 աղավնի

Սեպտեմբերի 10-ին`ժամը 21:02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցի թիվ 3 շենքի մոտակա աղավնիների բնում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:16-ին, մարվել՝ 21:31-ին:

Այրվել են Նորիկ Լ.-ին պատկանող աղավնիների բույնը՝ մոտ 10 քմ և 30 աղավնի:

Spread the love
  •   
  •   
  •