«Լուսաբացի հետ իմ մերկությունը ի ցույց կդնեմ Հանրապետության հրապարակում`ընդամենը 100դրամով…». Նիկոլ Փաշինյան

«ի՞նչ է անունդ, բանտապա՛հ

Գրապպայի երկրորդ բաժակից հետո հիշեցի, որ ֆուտբոլի 2008 թվականի Եվրոպայի առաջնությունը, ախր, այստեղ է անցկացվելու` Շվեյցարիայում և Ավստրիայում։ Մի երկու տեղ, կարծեմ, ինչ-որ պաստառներ ընկան աչքովս։ Բայց մի տեսակ չֆիքսեցի, չնկատեցի՝ երևի շատ էի լարված։ Սատանան գայթակղում է. չմնա՞մ էստեղ ու մի կարգին ֆուտբոլ նայեմ։ Բայց ի՞նչ կմտածեն բանտում գտնվող իմ ընկերները։

Մտածելը` չգիտեմ, բայց Արարատը` Զուրաբյան, ողջ կյանքում երեսով կտա. «Մենք բանտում նստած էինք, իսկ դու քեզ համար «Եվրո-2008» էիր լացացնում», – ամեն անգամ կասի նա։ Ու չեմ ազատվի նրա ձեռքից։ Է՜յ, Արարատ ջան, անգամ չես պատկերացնի, թե ինչքան եմ քեզ կարոտել, ինչքան եմ կարոտել Դավիթին` Մաթևոսյան, Պետրոս Մակեյանին, որին չնայած «պարոն Մակեյան» եմ ասում, բայց մեկ է` մենք ընկերներ ենք, հարազատ ընկերներ։ Նույնը վերաբերում է նաև Ալեքսանդր Արզումանյանին, զնդաններում գտնվող մեր մյուս ընկերներին։

Չի եղել մի օր, որ մտովի չայցելեմ ձեր խցերը, չզգամ դրանց հերոսական շունչը։ Բանտում նստելը դժվար է, շատ դժվար, բայց հեշտ չէ ազատության մեջ լինելը, երբ ընկերներդ բանտում են։ Ընկերովի մահը հարսանիք է, իսկ մենակ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման վայրում հայտնվելու մեջ ինչ-որ նվաստացուցիչ բան կա, շատ որոշակի նվաստացում…».Նիկոլ Փաշինյան «Երկրի հակառակ կողմը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ