Դատարանում այդ վկայության հրապարակումը հեղափոխություն կլիներ ու կփոխեր ամբողջ գործի ելքը, բայց․․․

«Տարիներ առաջ Երևանի Առագաստ սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի բացահայտումը դատարանում կարող էր բոլորովին այլ ընթացք ստանար, եթե միակ ականատես վկայի՝ Սթիվեն Նյուտոնի, այդ ժամանակ ուղարկված ցուցմունքը Պողոս Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը միտումնավոր կերպով ոչ պատշաճ չներկայացներ դատարանին»,- այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ այս օրերին Սթիվեն Նյուտոնը, որը Պողոս Պողոսյանի սպանության միակ ականատես վկան է, Հայաստանում է և արդեն իսկ մի քանի լրատվամիջոցների, այդ թվում՝ մեզ, մանրամասն պատմել է, թե ինչի է ականատես եղել ինքը Առագաստ սրճարանի զուգարանում, և ինչ իրադարձություններ են հաջորդել դրանց: ՀՀ գլխավոր դատախազությունն էլ արդեն իսկ ընթացք է տվել Նյուտոնի վկայությանը:

Ժաննա Ալեքսանյանը մեզ պատմեց, որ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո միջազգային մի կազմակերպության միջոցով ինքը ստացել է Սթիվեն Նյուտոնի վկայությունը՝ կոնսուլի կնիքով կնքված: Այդ վկայությունը նույն կերպ կնքված, ըստ իրավապաշտպանի, ստացել էր նաև Ռուբեն Սահակյանը, որը, ինչպես նշեցինք, Պողոս Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչն էր։ «Մենք հանդիպեցինք Ռուբեն Սահակյանի հետ: Նա ասաց, որ ստացել է Նյուտոնի վկայությունը: Երրորդ օրինակն էլ ստացել էր Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկը: Այդ ժամանակ դատարանը գործի քննության ընդմիջում էր հայտարարել, քանի որ Անդրանիկը միջնորդել էր, որ հայտնաբերեին Սթիվեն Նյուտոնին և, որպես ականատես վկայի, նրան հրավիրեին դատարան:

Մանրամասները տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ