«Ջահել աղջիկը քֆուր ա գրում, տեսե՞լ եք». Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը հենց նոր հայտարարեց, թե ով պետք է լինի ընդդիմություն հաջորդ խորհրդարանում, եւ դա Հանրապետականն է։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, երբ «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համար Լուսինե Հարոյանը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվել էր, թե արդյոք մտադիր է Սահմանադրական փոփոխություններ անել։

Նշենք, որ բանավեճը ենթադրում է, որ առաջնորդներից մեկը իր հայեցողությամբ հարց է ուղղում որեւէ ուժի առաջնորդի, իսկ մյուսները կարող են նույն թեմայի շուրջ բանավեճ ծավալել:

 

«Բա ամեն ինչը պարոն Փաշինյանն է որոշում, ում նստացնել, ում չէ»,– ասաց Վիգեն Սարգսյանը, ինչին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը կատակով ժպիտով պատասխանեց, որ ինքն էլ որոշում է՝ Հանրապետականը չի լինելու հաջորդ խորհրդարանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ