«Արագաչափերի առավելագույն տուգանքը կլինի 29.000 դրամ». Նիկոլ Փաշինյան

Արագաչափերի հետ կապված բարեփոխումների փաթեթ ենք պատրաստում, նոր Ազգային ժողովը կընդունի եւ արագաչափերի մաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե հեղափոխության օրերին ինքը «սկոչում» էր արագաչափերը, Փաշինյանի արձագանքեց. « Ես ոչ միայն սկոչում էի արագաչափերը, այլեւ իմ վարչապետ դառնալուց հետո 150 հազար մարդու տուգանք ներվել է՝ 13 միլիարդ դրամի։

Իմ վարչապետ լինելուց հետո ամենատարածված խախտումները՝ հոծ գիծը հատելու համար, տարբեր մանր–մունր բաներ, մարդկանց ուղղակի չեն տուգանում։

 

Էն ժամանակ, երբ այդ թեմայով կառավարությունում խոսեցինք, նաեւ հանրության, հասարակական կազմակերպությունների շրջանից եղավ արձանագք, որ դրանք կարելի է ծառայեցնել ճիշտ նպատակին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ