Նիկոլ Փաշինյանն շրջել է Ավան վարչական շրջանի ընտրողների տներով: Նա ոտքով բարձրացել է մի քանի մուտքերի հարկերով` թակելով բոլոր դռները:
Առավոտյան այս հյուրը մեծ անակնկալ էր բազմաթիվ բնակիչների համար, որոնցից շատերը նոր էին արթնացել և զբաղվում էին առավոտյան գործերով: Բնակիչները փորձում էին հյուրասիրել Փաշինյանին` ով` սուրճ, ով` թեյ, ով` մանդարին և նույնիսկ գինի, որով առողջության կենաց խմեցին: Եվ, անշուշտ, Փաշինյանն ավանդական սելֆի արեց բնակիչների հետ:
Շատերը փորձեցին ներկայացնել իրենց խնդիրները, խնդրեցին լուծել կուտակված հարցերը, այդ թվում` աշխատանքի ապահովման, կենսաթոշակների և բանկային վարկերի մասով:
Հատկանշական է, որ գրեթե բոլոր բնակիչները լայն բացում էին դռները, նույնիսկ չհարցնելով, թե ով է թակում, և շատ ջերմ ընդնունում էին Փաշինյանին: Գրեթե բոլորից, ով ընդունեց վարչապետի պաշտոնակատարին, նա տեղեկացավ առկա խնդիրների վերաբերյալ` աշխատանքի առկայության, թոշակի չափի և այլն: