Ինչո՞ւ պետք է Վազգենը գնդակահարեր Սերժ Սարգսյանին

Վազգեն Սարգսյանի ավագ օգնական, վարչական ապարատի ղեկավար, ՊՆ վերաստուգիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Գևորգյանը` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Գևորգյանի եղբայրը, ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց դեպքերն այնպես, ինչպես եղել է` բացահայտելով իրականությունը:

Մեր զրուցակիցը նախ զարմանք հայտնեց, թե ինչու է Դավիթ Շահնազարյանը, քաջ տեղյակ լինելով ողջ ճշմարտությունը, իրականությունը խեղաթյուրել և նման աղմուկ բարձրացրել:

«Դավիթը Սասունին ինչո՞ւ է էդ հարցը տալիս: Սասունն ի՞նչ կապ ունի, Սասունն ընդհանրապես տեղյակ չի: Ես Վազգենի հետ եմ եղել, որ Սասունին ասվել է ջոկատի հարցով: Դա պետական բան էր, Վանաձորի գունդն էր էնտեղ: Դա պաշտպանության նախարարին թող հարցներ: Ո՞վ էր էն ժամանակվա պաշտպանության նախարարը: Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարարը: Էդ որ գնդակահարություն էր խոսում. Վազգենն ասում էր, որ Սերժ Սարգսյանը տեղում չէ, պաշտպանության նախարարը տեղում չէ: Էնպես որ, Դավիթ Շահնազարյանը թող գնա Սերժ Սարգսյանին հարց տա, Սասունին ինչո՞ւ է էդ հարցը տալիս:

Ես Դավիթ Շահնազարյանին էլ եմ լավ ճանաչում: Ես էլ հիշեցնում եմ Դավիթ Շահնազարյանին` Վազգենն ասում էր Սերժ Սարգսյանին պետք է գնդակահարել, նախարարը տեղում չէ… Բանակն էր էնտեղ պահում, ջոկատները չէին պահում, Վանաձորի գունդն էր պաշտպանում: Դավիթն անվտանգության պետ է եղել, ինքը շատ լավ գիտի էդ տեխնոլոգիաները: Ես չեմ հասկանում` ինչու է նման բան ասել` իմանալով իրականությունը:

Ես` որպես շատ լավ տեղյակ մարդ, ասում եմ` Սասունը ջոկատով գնաց, հազիվ կանգնեցրեց էդ հարձակումը, որը ձնագնդիկի նման գլորվում էր: Դրանից հետո կանգնեցրել ենք, գնացել ենք, ազատել ենք, հաղթել ենք: Դավիթն էլ պիտի նման բան չաներ էլի… չէղած տեղից Սասունին մեղադրեր…»:

 

Աղբյուր՝ Armlur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ