«մերժվաԾի մտահոգ փեսան աղետ է գուժում… բա էդ ու՞ր էիր էն ժամանակ, բա մի օր չասեցի՞ր աներ-հայրիկ լավ չեք աշխատում…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ սեպտեմբերի 9-ին Միքայել Մինասյանի արած հայտարաություններին և կատարել է հետևյալ գրառումը.

Էն մերժվաԾի մտահոգ փեսան աղետ է գուժում, լավ մեկը չկար հարցներ էդ ի՞նչ աղետ է…

Թե բա «էս իշխանությունը նույն հինն է, հնի շարունակությունն է…»

Ընկեր փեսա, չլինի՞ թե հին իշխանությունը վատն էր… կամ եթե վատն էր, բա էդ ու՞ր էիր էն ժամանակ, բա մի օր չասեցի՞ր աներ-հայրիկ լավ չեք աշխատում, փոխարենը տաքուկ տեղավորվել էիր Վատիկանում:

Թե բա «Հայաստանի Հանրապետությունն անտեր է…», մեռնի էն օրը, որ դու կամ մերժված աներ-հայրիկդ պետք է տեր կանգնեք էս երկրին…

Ու մի հատ էլ գլուխը տմբտմբացնելով հաստատում է. «Հնի վերադարձ չկա…»

Բա դու ի՞նչ ես, նո՞ր ես…,Սերժն արդեն աներդ չի՞…

Բայց որ մի 3 անգամ էլ կրկներ, երևի թե սկսեի հավատալ… ))

Էն մերժվաԾի մտահոգ փեսան աղետ է գուժում, լավ մեկը չկար հարցներ էդ ի՞նչ աղետ է…Թե բա «էս իշխանությունը նույն հինն է,…

Posted by Taron Chakhoyan on Monday, September 9, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ