Քիմ Քարդաշյանը Vogue Arabia-ի համար արված ֆոտոշարքից նոր լուսանկարներ է հրապարակել

38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում, որոնք հատուկ արվել են հեղինակավոր Vogue ամսագրի մերձարևելյան տարբերակի՝  Vogue Arabia-ի համար:

Քիմ Քարդաշյանը ֆոտոշարքում ներկայացել է էլեգանտ և շքեղ կերպարներով՝ կրելով սև և սպիտակ զգեստներ, լայն և ոճային գլխարկներ, ձեռնոցներ, և տարբեր դիրքեր ընդունել քարերի ֆոնին:

Լուսանկարահանումների արտ-տնօրենն աշխարհահռչակ դիզայներ, լուսանկարիչ Մանֆրեդ Թիերի Մուգլերն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ