«Ձեր բիզնեսը պաշտպանելու ենք, ես անձամբ պատրաստ եմ պաշտպանել»,– Ծառուկյանին դիմեց Մարուքյանը։
ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ինքը պաշտպանության կարիք չունի. «Ես պաշտպանելու կարիք չունեմ, դու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին ու քեզ հովանավորողներին։ Պարոն Ծառուկյանը քաղաքականության մեջ մտել է ոչ թե պաշտոն ստանալու, Ծառուկյանը ոչ թե այսօր ճարտար խոսում է, այլ ամեն ինչ գալիս է իր գործից, ամբողջ Առինջն էլ գիտի ինձ էլ, իմ ընտանիքին։ Ես որ մի հատ Բելգիա եմ գնում, էնտեղից 80 պատգամավոր եմ բերում»։
Էդմոն Մարուքյանն այնուհետեւ հետաքրքրվեց, թե ինչ արժեք է ստեղծում «Շանգրիլա» կազինոն։ Ծառուկյանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե Մարուքյանն իր կյանքում ինչ է արել։
«Ես կլասիկ պատգամավոր եմ»,– ինչին Ծառուկյանն արձագանքեց. «Ես քո կլասիկ ցավը տանեմ… Էդ որ պատգամավոր էին ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Գեւորգին ճանաչո՞ւմ ես, որ քո քարոզարշավն էր կազմակերպում, պիտի գայիր, ճանապարհին իմացար, որ թղթերդ պակաս են, չեկար։ Չի կարելի դեմագոգություն անել, Մարուքյան»։
Էդմոն Մարուքյանը կտրականապես հերքեց, որ ինքն այդ հարցով Ծառուկյանի մոտ գնալու մտադրություն է ունեցել։
Քու կլասիկ ցավը տանեմ
Posted by Medianews on Wednesday, December 5, 2018