Աստղերը հուշում են. Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյան — Կենդանակերպի նշանը՝ Իժայծյամ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի տագնապալից իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Սահմանադրական Դատարանի մուտքի մոտ կտեսնեք Վահե Գրիգորյանին: Տրամադրության անկում, խորը դեպրեսիա:

Երեքշաբթի կհայտարարեք, որ հրաժարականի դիմումը ուղարկել եք Վենետիկի հանձնաժողով՝ տեքստը Սահմանադրության ոգուն համապատասխանեցնելու:

Չորեքշաբթի՝ հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ. կհայտարարեք, որ հրաժարականի դիմումը ետ եք վերցնում:

Հինգշաբթի նորից կտեսնեք Վահե Գրիգորյանին. քաղաքապետարանից կխնդրեք՝ ՍԴ շենքի առջև գոնե մի հատ «բուդկա» դնելու թույլատվություն տալ:

Ուրբաթ կհայտարարեք, որ Արմեն Ռուստամյանը ճիշտ էր, ինքը՝ սխալ:

Շաբաթը և կիրակին կանցկացնեք ընտանեկան միջավայրում՝ «Հայելու» առջև:

Նյութի աղբյուր՝ 4rd.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ