Ամենածիծաղելին այն է, որ դուք որոշել եք, որ դուք լավ ընդդիմադիր եք եղել: Ընդդիմություն լինելով դուք 12 հարցում կարողացել եք խաբել մարդկանց: Այս մասին Հանրային ՀԸ եթերում բանավեճի ժամանակ, դիմելով վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի գլխավորող Վիգեն Սարգսյանը:
«Ձեր ամբողջ իշխանությունը ես անվանել եմ ստահոդ և ստահոդ կառավարություն»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց, որ քրեական գործերի արդյունքում կերևա, թե ՀՀԿ-ն ինչպես է պահել անվտանգությունը: Վիգեն Սարգսյանը հորդորեց քրեական գործերով չվախեցնել:
«Առանց այն էլ դուք այսօր խայտառակ բան եք արել, ընտրություններին մասնակցող թեկնածուին այսօր հրավիրել եք нквд, ԱԱԾ-ն դարձրել եք нквд, մի՛ արեք դա»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ բացատրեց, որ նրանք իշխանություններին մեղադրել են հանցագործության մեջ և պիտի պարզաբանեն:
Վիգեն Սարգսյանն ապա հիշեցրեց, որ Փաշինյանի գրքում գրված է, որ ընդդիմադիրի մահը իշխանությունն է: «Կարծես թե, մոտենում եք այդ բանին, դուք ամեն օր հերքում եք ընդդիմադիր Փաշինյանին»,-ասաց նա: Փաշինյանն էլ արձագանքեց, թե այդ ՀՀԿ-ի քաղաքական մահն է եկել:
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՎիգեն Սարգսյանը ԼԳԲՏ ակտիվիստ է
Posted by Medianews on Wednesday, December 5, 2018