«Լկտի հայհոյանքներ տվեց, մի քանի անգամ հարվածել եմ…». Միջադեպ՝ Քոչարյանի աջակցի և մարտի 1-ի գործով տուժողի միջև

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին MediaNews-ին դիմած Անդրանիկ Հարությունյաըն պատմել է որ, միջադեպ է դեպի ունեցել Քոչարյանի աջակից Արշակ Սարգսյանի և և վերջինիս միջև:  Ընդ որում  Անդրանիկ Հարությունյանը մարտի 1-ի գործով տուժած է:

MediaNews-ի հետ զրույցում Անդրանիկն ասել է , որ ստիպված է եղել ֆիզիկական ուժի դիմել, այդ կերպ պաշտպանելով իր արժանապատվությունը։

«Առավոտյան քայլում էի Բաղրամյան պողոտայով, ինքը մեքենայով կանգնեց, նայեց ինձ և ամենավերջին, լկտի հայհոյանքները տվեց ինձ ու ընտանիքիս: Ես սկզբում մտածեցի որևէ մեկի հետ հեռախոսով խոսում է, հետո երբ էլի նայեց ինձ ու կրկնեց, հասկացա որ իսկապես ինձ է ասում: Ասաց և արագ քշեց, որ հեռանա, բայց քանի որ խցանում էր, չստացվեց: Իր այդ բառերի համար մի քանի անգամ հարվածել եմ, նա էլ գնացել է ոստիկանություն և բոլորովին այլ բան է պատմել, իբր ես անտեղի ծեծել եմ իրեն»:

Անդրանիկն նշել է՝ առաջին անգամ չէ, որ ինչ-որ կերպ առնչվել են իրար հետ: Արշակը ցույցերի ժամանակ պարբերաբար մոտեցել է իրեն, ինչ-որ բան հարցրել, ինքն էլ միշտ նորմալ պատասխանել է, թույլ չի տվել որ կոնֆլիկտ առաջանա:

«Միշտ առիթ է փնտրել, բայց չի ստացվել: Այս անգամ արդեն ես վկաներ ունեմ,որ ինքն է հրահրել, նրանք ցուցմունք կտան»:

Հարցին,արդյոք պատճառը քաղաքական հայացքները, տարբեր ճամբարներում գտնվելն է, լրատվամիջոցի զրուցակիցը պատասխանել է.
«Ես մարտի 1-ի տուժած եմ, կուրացել եմ այդ օրերին, ինքը աջակցում է Քոչարյանին,բայց ես երբեք ոչ մի բան չեմ ասել: Թող աջակցի,եթե այդպես է ճիշտ համարում: Ինքը պարզապես ուզում է ցույց տալ, իբր հանուն Քոչարյանի պաշտպանության իրեն անգամ ծեծում են,իսկ ինքը հավատարիմ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ