Նունե Եսայանի 50-ամյակի խնջույքը ամենամեծ նվերն ու հայտնի հյուրերը

Երգչուհի Նունե Եսայանն տոնում էր իր 50-ամյակը՝ 1 ամիս անց՝ սեպտեմբերի 5-ին: Երգչուհին որոշել է մեկ ամիս ուշացմամբ նշել օրը, քանի որ օգոստոսին շատերը բացակայում են երկրից, իսկ հյուրերը շատ էին:

Մոտ 1 ժամ Նունեն երգեց իր հյուրերի համար, ներկայացրեց երգերի պրեմիերաներ, որոնց ռիթմերի ներքո իր հյուրերը պարեցին ու լավ ուրախացան: Երեկոյի երկրորդ հատվածի երաժշտական մասն ապահովեց երգչուհու ամուսինը՝ Ավո Խալաթյանը:

Երգչուհին խոստովանեց, որ ժամանակին 50-ը վախենալու տարիք էր թվում, հիմա՝ ոչ: «Ինձ թվում էր՝ 50-ը վախենալու է, բայց այդքան վախենալու չէ: Ես որոշել եմ այսուհետև ամեն օրն ապրել ինչպես վերջինը: Չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց կփորձեմ: Որոշել եմ երիտասարդ արթնանալ, երիտասարդ քնել, երիտասարդ հագնվել, երիտասարդ երգեր երգել: Պետք է, որ ստացվի: 50-ում ոչինչ չի փոխվել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ