Ռուսաստանի հայկական կապիտալը միավորվում է. որն է նպատակը

Տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանում հայկական ծագումով խոշոր գործարարները ստեղծում են Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն ՀԿ: Այն գրանցվել է Մոսկվայում եւ դրա նախաձեռնողներն են ըստ Ֆորբսի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը, Քոմեդի Քլաբի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, Լուդինգ ընկերության սեփականատերը, այլ հայ մեծահարուստներ:

Որն է նոր ընկերակցության նպատակը, առայժմ մանրամասնված չէ: Հայկական կապիտալը միավորվում է ձեռնարկատիրակա՞ն, թե՞ պաշտպանական էֆեկտիվությունը բարձրացնելու համար: Բանն այն է, որ հայկական կապիտալը Ռուսաստանում ունի նաեւ երկրորդի անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն տնտեսա-քաղաքական եւ հասարակական վերափոխումների բարդ շրջափուլը, որում օբյեկտիվորեն հայտնվել է Ռուսաստանը արտաքին ու ներքին քաղաքական մի շարք հանգամանքների բերումով:

Արդյոք հայկական կապիտալը Ռուսաստանում ձեւավորում է համահայկական պաշտպանական շղթայի օղակներից մեկը, հայկական ինքնիշխան եւ անվտանգ պետականության գոյության համատեքստում դիտարկելով նաեւ իր զուտ կապիտալի պաշտպանության հնարավորությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ