Քոչարյանի արձագանքը ՍԴ որոշմանը. Նա մնալու է կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը դիմեց իր համար «վստահելի» միջոցի՝ ուժի: Ոստիկանական հատուկ գործողությամբ ցուցարարները հեռացվեցին Բաղրամյան փողոցից, եղան ձերբակալություններ, ըստ տարածված տեղեկությունների՝ խոշտանգումներ ոստիկանության բաժիններում, ահաբեկումներ, կուսակցական գրասենյակների ավերում:

Գործնականում, դրանով ավարտվեց այդ ընդդիմության շրջանը, եւ մինչեւ 2007 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձ, Հայաստանի քաղաքական դաշտում դե ֆակտո չկար ընդդիմություն՝ խոսքն ուժեղ եւ մրցունակ ուժի մասին է, իսկ իշխանությունը անցավ երկբեւեռ պայքարի՝ ԲՀԿ եւ ՀՀԿ: Ներկայում անշուշտ երկրորդ նախագահի համար ՍԴ որոշումը հնչում է բոլորովին այլ իրավիճակում, իսկ դրա հեղինակը Գագիկ Հարությունյանը չէ, այլ Հրայր Թովմասյանը:

Իսկ գուցե հեղինակը թե Հարությունյանը չէր, թե Թովմասյանը չէ: Նրանք պարզապես բարձրաձայնողներն են: ՍԴ որոշմանն արձագանքի ինչ տարբերակ կընտրի երկրորդ նախագահն այս անգամ, գտնվելով բոլորովին այլ վիճակում, քան 2003 թվականին

Մանրամասները տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ