Ռուսաստանն ուզում է այստեղ մի քանի գործակալով աղբանոց սարքել. պետք է թիկունք կանգնենք վարչապետին

Պարոն Շիրինյան, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ՌԴ-ում Հայաստանի վարորդական իրավունքների խնդրի հետ կապված Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ընդունել է խտրական օրենք։ Նա նաև հավելել է, որ արդեն երեք տարի է, որ այդ վերաբերմունքը ՌԴ-ն ցուցաբերում է։

Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և Մոսկվայի այս վերաբերմունքն ինչի՞ մասին է խոսում։ Դա խոսում է այն անբարյացակամության մասին, ինչը թավշյա հեղափոխությունից հետո դրսևորվում է ՌԴ-ի կողմից։ Չմոռանանք, որ Պուտինն էլ շնորհավորեց իրենց զավակի՝ Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակը։

Ինձ թվում է` Ռուսաստանում արշավ են սկսել Հայաստանի հանդեպ վերաբերմունք ցույց տալու իմաստով։ Մի կողմից Պուտինի շնորհավորանքը, մյուս կողմից Կոլերովի խայտառակ հարցազրույցը, վերաբերմունք է, չեմ ուզում ասել պատժամիջոց, բայց դրա հոտն է գալիս։ Սա նշանակում է, որ մենք պետականաշինության ճիշտ ճանապարհի վրա ենք։

Ռուսաստանը այդ խտրական վերաբերմունքով, ըստ էության, պատժամիջոց է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ չճանաչելով հայ վարորդների իրավունքը իր տարածքում։ Ռուսաստանը պարտավոր է ճանաչել հայ վարորդների իրավունքները։ Ռուսաստանը մի բանում սխալվում է՝ իր գործակալների իշխանությունն այստեղ այլևս չկա, և մենք կպաշտպանենք մեր վարչապետին։ Նրանք, հանձինս ՀՀ վարչապետի, Հայաստանի ինքնիշխանության դեմ են։ Վարչապետը պատրվակ է իրենց համար։ Այ, եթե Սերժ Սարգսյանին էլ պատժենք, այդ ժամանակ կհանգստանան։

Մանրամսները տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ