Բախումն անխուսափելի է․ ՍԴ-ն մասնակից է եղել պետության զավթմանը

Հայաստանի հետհեղափոխական իրավիճակն ակնհայտորեն ունի իշխանության և ընդդիմության քաղաքական բովանդակության և կառուցվածքի, ըստ այդմ՝ սոցիալական բազայի խնդիր, որը ողջախոհ ժամկետում լուծումներ չստանալու պարագայում իր հետևանքը կթողնի երկարաժամկետ հեռանկարում:

Փորձել ենք, և դեռ կփորձենք հնարավորինս անդրադառնալ Հայաստանի արդիականացման համար կարևոր այդ խնդրին, դրա իշխանական և ընդդիմադիր ասպեկտներին, այս հրապարակման մեջ դիտարկելով իշխանության հանգամանքը: Աներկբա է, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժը կառուցվածքային և բովանդակային առումով ավելի շատ հեղափոխական է, քան քաղաքական:

Դա դրսևորվում է նաև այդ ուժի ներսում տարաբնույթ հակադրությունների և տարակարծությունների ձևով, որոնք իրենց խորքում ոչ թե քաղաքական բանավեճի դրսևորումներ են, այլ, այսպես ասած, եղած խորքային իրողությունների և բախումնային ներուժի օբյեկտիվ դրսևորումներ, որոնք առժամանակ հարթել էր հեղափոխությունը՝ որպես գերակա իրողություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ