Նախավարժանք մեծ խաղից առաջ. ինչի մասին էր Քոչարյանի գործով ՍԴ որոշումը

Նախավարժանք մեծ խաղից առաջ. ինչի մասին էր Քոչարյանի գործով ՍԴ որոշումը

Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի վճիռը «ավարտվեց ոչ ոքի»: Սա, իհարկե, պայմանական բնորոշում է, սակայն ակնառու է, որ ՍԴ վճիռը խորացրեց Քոչարյանի գործում, այսպես ասած, իրավա-քաղաքական թնջուկը:

Իհարկե, թնջուկի մասով էլ կան տարբեր կարծիքներ, որովհետև հանրության մի զգալի մասի համար նա մեղավոր է և պետք է պատասխան տա առանց ավելորդ իրավական սեթևեթանքի, մեկ այլ մաս ուզում է ավելի համոզիչ և փաստարկված, այսպես ասած, պաշտպանական կողմին կառչելու տեղ չտվող գործընթաց, այդպիսով նաև որպես արդարադատության հետագա արդիականացման նախադրյալ, իսկ մեկ այլ մաս ընդամենը համարում է, որ նա հերոս է:

ՍԴ որոշումը սնուցում է հենց այս իրավիճակը, չտալով հանգուցալուծման որևէ բանալի: Հասկանալի է, որ որևէ բանալի էլ չէր լինելու միարժեք ընկալելի, սակայն, այդուհանդերձ, որոշակիությունը կլիներ ինչ-որ բան: Իսկ առայժմ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ ՍԴ որոշմամբ նա պետք է ազատ արձակվի, իսկ մյուս կողմում կարծիքներ են, որ ՍԴ որոշումը չի տալիս այդպիսի հիմք:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ