«Եթե այդպես է, ձեր կուսակցության 90 տոկոսը պետք է արդեն նստած լիներ պարոն Սարգսյան». Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանին

Հանրային ալիքի եթերում նախընտրական մեծ բանավեճի շրջանակներում մեկնարկել է բուն բանավեճերի փուլը: Արդարադատության մասին խոսելիս, վիգեն Սարգսյանը իր ժամանակահատվածն օգտագործելով նշեց.

«Ցավալի է, որ նորից գաղտնալսումների մասին տեղեկացանք: Մենք տեսանք, որ իսկապես ձեւավորվել է անցումային արդարադատություն՝ ԱԱԾ տնօրեն, ՀՔԾ պետ, վարչապետ եռյակով, որոնք որոշում են, թե ում պետք է նստեցնել, ում փակել»:

Ի պատասխան, հակադարձեց Ն. Փաշինյանը՝ նշելով. «Եթե այդպես լիներ, ձեր կուսակցության 90 տոկոսը հիմա պետք է արդեն նստած լիներ, այդ թվում նաեւ դուք, պարոն Սարգսյան»:

Ավելի վաղ, Վիգեն Սարգսյանը խոսելով կառավարության քաղաքականության մասին, նշեց, որ ամենամեծ բացթողումներից մեկը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելն էր՝ առանց դատավճիռ ունենալու:

Բանավեճն այնուհետ շարունակեցին քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ