2.5 տարեկան երեխան շենքի 6-րդ հարկից վայր է ընկել

Սեպտեմբերի 5-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Դեպքի հետ կապված ընթացքում կտրվի լրացուցիչ ինֆորմացիա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ