ՍԴ-ն մտավ քրեական դաշտ. այս որոշումը ոչինչ չի տա Քոչարյանին

Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:

«Սահմանադրական դատարանը <…> որոշեց․ առաջին՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր, երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը, երրորդ՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», — որոշման եզրափակիչ մասն ընթերցեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Թովմասյանը հայտարարեց նաև, որ դատարանի երկու դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը, հատուկ կարծիք են հայտնել:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող և կալանքի տակ գտնվող նախկին նախագահը բարձր դատարանին խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, 135-րդ հոդվածը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերին:

Ինչ կտա սա Քոչարյանին ․․․

Դիտեք տեսանյութը՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ