ԲՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը կմասնակցի այսօր երեկոյան Հանրայինում կազմակերպվող նախընտրական բանավեճին, եթե դրան մասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը:
«Եթե ներկա չեղավ՝ չեմ գնալու», — հայտարարեց Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած նախընտրական հավաքից հետո:
Բուն նախընտրական հավաքը բավական կարճ տևեց, ելույթ ունեցավ միայն Գագիկ Ծառուկյանը: Քաղաքական այդ ուժից առաջադրված պատգամավորի թեկնածուների մի մասը թեև ներկա էին, սակայն ելույթ չունեցան:
Իր ելույթում Ծառուկյանը դարձյալ վերահաստատեց մոտեցումները՝ սոցիալական բնակարանաշինություն պետք է իրականացնել, հարկային օրենսգիրքը փոխել, բարենպաստ դաշտ ստեղծել գործարարների և գյուղացիների համար, բանկային տոկոսադրույքներն իջեցնել, առողջապահության համակարգը, տրանսպորտի վիճակը բարելավել:
«Որ կարենանք կառուպցիայի պայքարի դեմ պայքարենք». Ծառուկյան 😂😂😂
Posted by Zona Positive on Wednesday, December 5, 2018