Արտակարգ պատահար Երևանում. հանդիպակաց դուրս եկած մեքենան հարվածել է կնոջն ու փախուստի դիմել

Արտակարգ դեպք Երևանում. հանդիպակաց դուրս եկած մեքենան հարվածում է կնոջը և հեռանում։

Հիշեցնենք՝ , որ ըստ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ կանոնների՝

102. Կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցում հասկացությունները համանման են կարգավորվող և չկարգավորվող խաչմերուկ հասկացություններին, որոնք սահմանված են կանոնների 89-րդ և 95-րդ կետերով:

103. Տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին:

104. Եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգնել, ապա հարևան շարքերով ընթացող մյուս տրանսպորտային միջոցների վարորդները կարող են շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան:

105. Կարգավորվող հետիոտնային անցումներում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո վարորդը պետք է հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը:

106. Հետիոտնային անցումից հետո խցանում առաջանալու դեպքում արգելվում է մուտք գործել անցում, եթե դա կհարկադրի վարորդին կանգնել հետիոտնային անցման վրա:

107. Բոլոր դեպքերում, այդ թվում նաև՝ հետիոտնային անցումներից դուրս, վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասը հատող կույր հետիոտներին:

108. Կույր հետիոտներն իրենց գործողությունների մասին ազդանշան են տալիս սպիտակ ձեռնափայտով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ