«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորում չի կարող կիրառվել». փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ սահմանադրական դատարանի այսօրվա որոշման եզրափակիչ մասը: Փաստաբանը նշեց, որ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը:

Փաստաբանն ասաց՝ Քոչարյանի կալանավորման հոդվածը Սահմանադրությանը համապատասխանում է, սակայն 35-րդ հոդվածն ընդհանուր է, իսկ 135-րդը ավելի նեղ կարգավորում է, սակայն դրանք միմյանց լրացնող հոդվածներ են, չեն կարող կիրառվել առանձին:

Վարդևանյանը նշեց՝ ՍԴ որոշումը քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին է վերաբերում, որ պարտադիր հաշվի են առնվում, երբ որոշումը տրվում է:

«Բարձր դատարանի կողմից արձանագրվեց՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը չի կարող կիրառվել, այսինքն՝ խախտվել է վերջինիս անձնական ազատության իրավունքը»,- հայտնեց նա՝ խոստանալով առավել մանրամասն անդրադառնալ այս հարցին՝ որոշման տեքստը ստանալուց հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ