ՃՈ-ն այլևս համարանիշները հանելու եղանակով չի արգելի մեքենաների շահագործումը. կառավարության նոր նախագիծը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում լրացումներ կատարելու հարցը:

Կառավարությանը ներկայացրած նախագծի մանրամասները պարզաբանել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշել է, որ օրենքով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում ճանապարհային ոստիկանության հետ կապված գործարքները կատարել ոչ միայն անձամբ, այլև էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն կտա նվազեցնել հերթերը: Մանրամասնել է.

«Հստակեցվում է սուբյեկտների շրջանակը, որոնց հասանելի են լինելու տրանսպորտային միջոցների պետական գրանցման տվյալները: ՃՈ-ն այլևս համարանիշները հանելու եղանակով չի արգելի շահագործումը, դրա փոխարեն շահագործումն արգելվելու է հաշվառման փաստաթուղթը վերցնելու եղանակով, կտրվի 10-օրյա ժամկետի փաստաթուղթ` այդ ընթացքում խախտումները վերացնելու պայմանով:

Կարգելվի ՀՀ-ում տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա ազգային վարորդական վկայականներով` բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացումների դեպքերի: Նշված արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ քաղաքացիների նկատմամբ»:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ