Վայոց ձորի մարզում արջը մեծ վնասներ է հասցրել

«911» ծառայություն  տեղեկություն է հաղորդվել, որ գիշերվա ընթացքում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 27-րդ տան բակում արջը վնասել է 22 ճագար և անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում 3 ճագար և 1 մեղվի փեթակ:

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, շրջակա միջավայրի նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ՎՁ տարածքային բաժնի պետական տեսչության պետին և ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ.

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ