Ֆելիքս Ցոլակյանը վթարի ենթարկված ԱԻՆ աշխատակիցներին 2-ին մեքենա է նվիրել

«Մեր շատ աշխատակիցներ օրերով մնում էին հրդեհի վայրում, և գիշերները չքնելու պատճառով հոգնածությունն այնպիսի աստիճանի էր հասնում, որ մարդիկ հյուծված գնում էին և մեքենաներով վթարի էին  ենթարկվում:

Մենք բացառիկ որոշում ենք կայացրել. մեր մեքենաներով վթարի ենթարկված տղաներից երկու մարդու փոխգնդապետ Գարիկ Հակոբյանին եւ ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանին, որոնց մեքենաներն ամբողջությամբ շարքից դուրս էին եկել, գտել ենք նույնատիպ մեքենաներ՝ նույն գույնի, նույն մակնիշի, նույն թվի արտադրության, և երկու մեքենաները գնել ենք իրենց համար:

Բայց միաժամանակ բոլորիդ խնդրում եմ՝ հավեսի չընկնեք հանկարծ, էդպիսի բան էլ չի լինելու, շուռ չտաք, փորձանքի չգաք»-, այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ