«Հիմա ո՞նց ասեմ՝ ով ա». Փաշինյանը թակում է բնակիչներից մեկի դուռը, հարցնում են՝ ո՞վ ա:

ՀՀԿ ցուցակի երրորդ համար, ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը այսօր հրավիրվել էր ԱԱԾ՝ օրեր առաջ իր արած հայտարարության համար, թե Հայաստանի ներկա իշխանությունները դավադրության մեջ են Արցախը հանձնելու համար։ ԱԱԾ նախկին պետ Շահնազարյանը չէր գնացել ԱԱԾ և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր ասուլիս էր հրավիրել։

Դեկտեմբերի 5-ին Երևանում նախընտրական քարոզչության ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է․

«Մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար։ Մեզ մեղադրում են։ Որ մենք լռության մատնենք, պիտի ասեն՝ «ա՜, ուրեմն ծածկադմփոց են անում էս կարևոր հայտարարությունը, բա ո՞ւր են նայում մեր իրավապահ մարմինները»։

Կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին, և ընտրություններից առաջ դա պետք է անի, և եթե պարզվի, որ մենք իրոք դավադրության մեջ ենք, մեր ժողովուրդն էլ իմանա, որ մենք դավադրության մեջ ենք և մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Եթե պարզվի, որ դա սուտ է, էդ ժամանակ առնվազն պետք է իմանալ, որ ոմանք ստախոս են, ընդ որում՝ էժանագին»։

Վարչապետը թակում է բնակիչներից մեկի դուռը, հարցնում են՝ ով ա: Հիմա ո՞նց ասեմ՝ ով ա. վարչապետ

Վարչապետը թակում է բնակիչներից մեկի դուռը, հարցնում են՝ ով ա: Հիմա ո՞նց ասեմ՝ ով ա. վարչապետ

Posted by Armtimes.com on Wednesday, December 5, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ