Թեստ։Կկարողանաք ճիշտ համապատասխանեցնել ստեղծագործությունը հեղինակի հետ

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

 

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։

Մեր այսօրվա թեստը նվիրված է մեր հայ մեծանուն ստեղծագործողներին։Պետք է կարողանանք ճիշտ նշել տվյալ ստեղծագործության հեղինակի անունը․․․․դե ինչ եթե պատրաստ եք, սկսեցինք․․․

 

 

Spread the love
  •   
  •   
  •   
  •